Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյանը՝ Տավուշի մարզում հայկական զորքը ետ քաշելու՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրության մասին

Մայիս 16,2024 12:17

Սահմանային ճշգրտման տակ ներկայացվող գործընթացը որևէ տրամաբանության չի համապատասխանում․ կառավարության շենքի մոտ ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ վերահաստատելով այն դիրքորոշումը, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացը բացառապես Ադրբեջանի պնդմամբ ու ճնշմամբ է իրականացվում։

Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան  հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել՝ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման-սահմանագծման գործընթացի վերաբերյալ․ ըստ այդմ` հայկական կողմին որոշակի ժամանակ է տրվել սահմանի այդ հատվածում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները ետ քաշելու, որպեսզի այդտեղ տեղակայվեն ադրբեջանական սահմանապահ ուժերը։

Տիգրան Աբրահամյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ սահմանազատում-սահմանագծումն ամբողջական չի իրականացվում, այլ՝ հատվածային․ «Մեր քաղաքացիների համար տեսանելի չէ, թե այս գործընթացն իր ամբողջության մեջ ինչ սկզբունքների հիման վրա է գնում։ Ներկայացվել է լրիվ այլ ժամանակահատվածի քարտեզ։ Խոսվում է Սովետական միության Գլխավոր շտաբի քարտեզների մասին, և փորձում է դա ներկայացնել իրավական առումով ամենաբարձր ուժը կամ կարգավիճակ ունեցողը․ դա որևէ ձևով չի համապատասխանում իրականությանը, որովհետև Սովետական օրենսդրությամբ Սովետական հանրապետությունների միջև սահմանային խնդիրները լուծվում էին այդ հանրապետությունների միջև, այլ ոչ թե կենտրոնական մարմինների»։

Նա նաեւ հիշեցրեց, որ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքի նկարագրական մասով որևէ կերպ չի երևում, որ Ադրբեջանին հանձնվող տարածքները, որոնց մասին իշխանությունը խոսում է, ՀՀ մաս չեն կազմում․ «Գուցե իրենք ասեն, որ դա մեկնաբանման հարց է, բայց այն, ինչ կարդում ես բնութագրման մեջ, ցույց են տալիս, որ դրանք ՀՀ տարածք են։ Եթե դրանք ՀՀ տարածք են, ապա դրանց որևէ ձևով հանձնումը պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով։ Երբ խոսվում է տարածքների հանձնման մասին, դեմարկացիայի գործընթացը ենթադրում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է լինի դեմարկացիայի ենթարկվող հանրապետությունների միջև կենսական անհրաժեշտություն պահանջող այդ տարածքների չտուժելու հանգամանքը։ ՀՀ իշխանությունը ունի Ադրբեջանի հետ հստակություն և պայմանավորվածություն, բայց պայմանավորված Հայաստանի ներքին իրականությունում տեղի ունեցող զարգացումներով գործընթացի այդ ֆիզիկական հանձնման մասը չեն իրականացնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031