Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական ազդեցությունից պոկվելու մեր խնդիրը կբարդանա». Վրաստանում «ռուսական օրենքի» ընդունման վերաբերյալ կարծիք Երևանից. JAMnews

Մայիս 16,2024 12:05

JAMnews. Վրաստանի խորհրդարանն արդեն երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը։ Վրացիներն այն անվանում են «ռուսական օրենք»։ Ըստ դրա՝ բոլոր ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները, որոնց տարեկան եկամտի 20 տոկոսից ավելին արտերկրից է փոխանցվում, պետք է գրանցվեն ռեեստրում՝ իրենց հայտարարելով «օտարերկրյա գործակալներ»։ Արևմուտքը քննադատում է օրենքը, խոսում պատժամիջոցների հավանականության մասին։

Մեկնաբանություն
Գուրգեն Սիմոնյան, քաղաքագետ

«Օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի եվրաինտեգրման վրա։ Բայց ես չեմ կարծում, որ հարցը փակված է։ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ չի վավերացնելու օրենքը։ Այս օրենքի ընդունումը քաղաքական լուրջ ճգնաժամի հիմք է դրել Վրաստանում։ Քաղաքացիական հասարակությունն էլ է սատարում դրա չեղարկմանը։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Գործընթացները դեռ շարունակվում են։ Չի կարելի ոչինչ ավարտված համարել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ՀՀ-ն իր ներքին զարգացման և արտաքին քաղաքականության հեռանկարները չպետք է պայմանավորի այս կամ այն երկրի իրադարձություններով։
Անշուշտ, ժողովրդավարական ընթացքով առաջ շարժվելու և ռուսական ազդեցությունից պոկվելու մեր խնդիրը կբարդանա։

Վրաստանը մեզ համար նաև բնական կապող օղակ է արտաքին աշխարհի հետ։ Բայց այդ կապող օղակների հնարավորությունները կարելի է դիվերսիֆիկացնել։ Չեմ կարծում, թե անելանելի իրողության մեջ ենք։

Հայաստանի Հանրապետությունը անշեղորեն պետք է ընթանա իր ճանապարհով և չփորձի իրեն կաշկանդված զգալ՝ անկախ նրանից, թե հարևան պետությունում ինչ գործընթացներ են ընթանում»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031