Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուրեմն դրա անհրաժեշտությունը եղել է»․ Արթուր Խուդինյանը՝ Գառնիկ Դանիելյանին՝ ցուցարարներին բերման ենթարկելու մասին

Մայիս 16,2024 11:40

Քիչ առաջ, կառավարության շենքի մոտից ոստիկանները անակնկալ ձեւով սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ Լրագրողների հարցերին՝ ի՞նչ պատճառով են բերման ենթարկում, ոստիկանները հորդորում էին դիմել՝ լրատվական բաժին։

«Լավ տեղյակ եք, հարցեր մի տվեք»,- այսպես արձագանքեց բարձրաստիճան ոստիկաններից մեկը՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։ Ի դեպ, նրան ևս հորդորում էին՝ ոստիկանության լրատվական կենտրոնից տեղեկանալ, թե ինչո՞ւ են բերման ենթարկում ցուցարարներին։

Ապա ոստիկաններից մեկի եւ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց։ «Իմ վրա մի գոռա, չգոռաս»,- նետեց ոստիկանը պատգամավորին, երբ վերջինս փորձում էր հասկանալ, թե ինչո՞ւ են մարդկանց բերման ենթարկում։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն էլ հայտարարեց, որ ոստիկանությունը հաղորդագրություն կտարածի եւ բերման ենթարկվածների մասին տեղեկություն կտրամադրի։

Գառնիկ Դանիելյանը վերջինիս դիմելով ասաց՝ մարդկանց բերման ենթարկելիս պետք է բացատրեք թե ինչո՞ւ եք բերման ենթարկում։

«Ուրեմն դրա անհրաժեշտությունը եղել է»,- պատասխանեց Խուդինյանը։

Կառավարության մոտից 3 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031