Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության շենքի մոտ խուսափեց պատասխանել լրագրողների հարցին, թե ինչու է ազատել աշխատանքից Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին։
Նախարարը պատճառաբանեց, թե շտապում է կառավարության նիստի, սակայն նա բավականին շուտ էր եկել կառավարության շենք։
Հիշեցնենք, որ Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար (ՀՀ ԱՆ «Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ) Գեւորգ Թամամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Յոլյանի անվան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը երեկ ազատվել է պաշտոնից, Թամամյանի կարծիքով՝ Բագրատ սրբազանի հետ դեպի Երեւան երթի ժամանակ ողջագուրվելու համար։
Լուսանկարը՝ Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Հայաստանում առաջին Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի բացման արարողությունից: Կլինիկայի կառուցումը նախաձեռնել և ֆինանսավորել է City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է: