Կառավարության շենքի մոտ հսկայածավալ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Հիշեցնենք, այսօր, 11․00-ին կառավարության նիստն է մեկնարկում։ Բագրատ սրբազանի կոչով, այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ մարդիկ հավաքվել են կառավարության շենքի մոտ։
ԿԱՄՔ հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ցուցարարներին կոչ է անում՝ սադրանքների չտրվել, ոստիկանների հետ բախումների չգնալ։ Նա նաեւ խոստացավ, որ ԿԱՄՔ-ը լուծելու է իր խնդիրը եւ հեռացնելու է Նիկոլ Փաշինյանին՝ իշխանությունից։
Կարդացեք նաև
«Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստանը մնա, որ Արցախ վերադառնալու հույսն արթնանա։ Հեռացնենք պարտության սիմվոլին այս շենքից, հեռացնենք Նիկոլին, որ պետականությունը մնա, որ պատմություն մնա՝ դասագրքերը չկեղծվեն, որ Արարատն` Արագածին ու հայրենիքը՝ պետությանը չհակադրեն, որ ցեղասպանությունը չժխտվի, որ մեր անցյալը չմոռանանք»,- ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ոստիկանությունը քաղաքական հարցերին չի խառնվելու, բռնություն չի կիրառելու սեփական քաղաքացիների դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ