Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Գործիքակազմը շատ չէ՝ կա՛մ իմպիչմենթն է, կա՛մ մասսայական ճնշմամբ հասնել վարչապետի հրաժարականին». «Հրապարակ»

Մայիս 16,2024 11:10

Հարցազրույց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ։

– Ընդդիմադիր դաշտից  քննադատություններ են հնչում, որ Բագրատ սրբազանը շարժումը չպետք է տաներ ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու ուղղությամբ, որովհետեւ ուսապարկերն այդքան համարձակություն չեն ունենա: Պայքարն ավելի ռադիկալ քայլերի պետք է գնար։

– Յուրաքանչյուր ոք, ով նման կարծիք է հայտնում, պետք է հասկանա, որ գործիքակազմը շատ չէ՝ կա՛մ իմպիչմենթն է, կա՛մ մասսայական  ճնշմամբ հասնել վարչապետի հրաժարականին։ Ինքը որոշել է գնալ առաջին ճանապարհով, որը շատ ավելի խաղաղ, հանգիստ, հոգեւորականին սրտամոտ ու հարիր մեթոդ է, բայց երբեք էլ չի նշանակում, որ երկրորդ ճանապարհը բացառվում է։

– Նախորդ օրերը ցույց տվեցին, որ դժվար է կրիտիկական զանգված ապահովել, որը ճնշում կգործադրի խորհրդարանի վրա, անգամ եթե լինի, դժվար թե ՔՊ-ականները ճնշվեն։

– Այս պահի դրությամբ 3 անգամ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է եղել, երբեք այդպես չի եղել, բացառությամբ 2018-ին, երբ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել։

– Ուզում եք ասել՝ Սերժ Սարգսյանը հրաժարականը գրել է, երբ ավելի քիչ մարդ էր փողոց դուրս եկել, քան այսօ՞ր։

– Այո, փողոցներում ճանապարհները փակվում էին, մարդիկ կային, բայց այդպիսի հանրահավաք եղել է մե՛կ 2018 թ. մայիսի 9-ին (Փաշինյանը մայիսի 8-ին է ընտրվել վարչապետ՝ Լ․ Շ․), մե՛կ էլ 2024 թ. մայիսի 9-ին։ 2018-ի մայիսի 9-ից առաջ արդեն հայտարարվել էր հրաժարականի եւ այն մասին, որ մեկ հայի արյունը չարժե իշխանությունը, որ պետք է պահվի եւ այլն․․․ Այո, բոլորս հասկանում ենք, որ Նիկոլը չունի մարդկային նման բարձր հատկանիշներ, գիտակցում, բայց  շարժման ղեկավարները թերեւս մտածում են՝ լավ, Նիկոլն է գժական գնում, բայց կարող է թիմում կան մարդիկ, որ չեն ուզում արյուն եւ հայրենադավության պատասխանատվություն կիսել իրենց ընտանիքների հետ, բարոյականություն, արժանապատվություն ունեն: Մարդիկ կան, որ մեջները դեռ հայի արյունը չի ցամաքել, ու վերջին պահին ուզենան ձերբազատվել Նիկոլից։ Իհարկե, չբացառենք, որ կարող են լինել գործընթացներ խորքային, եւ իշխող ուժն ինքն էլ ցանկանա նախաձեռնող լինի` ոչ միայն ընդդիմությունը: Մենք չգիտենք՝ ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, եւ ինչպես կառաջնորդվի իշխող մեծամասնությունը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031