Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նախկին իշխանության օրոք ոստիկաններն ավելի լավն էին, փաստորեն». «Ժողովուրդ»

Մայիս 16,2024 10:35

«Գելլափ ինթերնեյշնըլ» միջազգային ասոցիացիան երեկ հրապարակել է իր հերթական հարցման արդյունքները: Պատասխանելով հարցին, թե` «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ոստիկանության գործողությունները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում», քաղաքացիների 26.9 տոկոսը ասել է`

ընդհանրապես բացասական,

19.6%-ը` ավելի շուտ՝ բացասական,

21.5%-ը` ավելի շուտ՝ դրական

և 14.3%-ը` լիովին դրական:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև 2018 թվականին նույն կազմակերպության կողմից արված հարցումները՝ Նիկոլ Փաշինյանի շարժման ու ոստիկանության գործողությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի մասով, և շատ հետաքրքիր պատկեր արձանագրվեց:

«Ավտորիտար», «բռնարար», «թալանչի» և այլ «ահասարսուռ» պիտակավորումների արժանացած նախկին իշխանության օրոք ոստիկաններն ավելի լավն էին, փաստորեն:

Փաստորեն, կրկնակի ավել վստահություն կար ոստիկանների նկատմամբ 2018-ին, քան այսօր՝ Նիկոլ Փաշինյանի օրոք»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031