Զարգացող իրադարձությունների առիթով առաջին իսկ օրվանից լինելով Տավուշում պայքարող ժողովրդի կողքին, դեմ լինելով ներկա իշխանության կողմից վարվող ապազգային քաղաքականությանը՝ կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։
Միևնույն ժամանակ, չընդունելով նախկին իշխանությունների վարկաբեկված հեղինակությունը՝ մտահոգություն ենք հայտնում, որ շարժումը չմտնի նորերին հներով փոխարինելու արատավոր փակուղու մեջ։ Ուստի ներքոստորագրյալներով՝ չվստահելով նախկին ու ներկա քաղաքական ուժերին եւ նրանց ստեղծած արբանյակներին, շարունակելով պահանջել գործող կառավարության հրաժարականը, միևնույն ժամանակ կոչ ենք անում Բագրատ Սրբազանին՝ նախապես վստահեցնելու, որ շարժումը հաղթական ավարտի հասցնելու դեպքում, անձամբ կստանձնի ղեկավարելու անցումային փուլի կառավարման գործընթացը։
Դավիթ Ստեփանյան, ճարտարապետ, 44-օրյա պատերազմի մասնակից
Կարդացեք նաև
Ժիրայր Շահրիմանյան – կոմպոզիտոր
Աշոտ Արիյան – կոմպոզիտոր (Կանադա, Հայաստան)
Հայկ Մաթևոսյան – երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից
Շահե Քեշիշյան – խմբավար