Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ մի վայրկյան այս մարդու մտքով չանցավ, որ գյուղերը, Մատենադարանը, եկեղեցին ժողովրդինն են և հաշվետու ու պարտական են հանրությանը». Ծովինար Վարդանյանը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Մայիս 15,2024 22:30

«Լսեցի հոգևորական Աջապահյանի հարցազրույցից մի հատված,  որտեղ նա խոսելով դերանուններով, համաձայնում է, որ «իրենց» կարող են հարկել՝ պայմանով, որ «իրենց» կվերադարձվեն գյուղեր ու Մատենադարանը:

Սա լեզվամտածողության վառ օրինակ է, թե ինչպես մարդն իրեն, հերիք չէ, նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ դրել է հակադիր կողմում և պայմաններ է թելադրում պետությանը: Սույն հոգևորականն իրեն արտոնյալ է համարում թե՛ բուժաշխատողից, թե՛ բիզնեսմենից, թե՛ որևէ այլ քաղաքացուց, ում վճարած հարկերով պետությունը հոգում է բանակի, դպրոցի, փողոցի կամ այլ անհրաժեշտ կարիքներ:

Ու ոչ մի վայրկյան այս մարդու մտքով չանցավ, որ գյուղերը, Մատենադարանը, եկեղեցին ժողովրդինն են և հաշվետու ու պարտական են հանրությանը»:

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031