«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց օրն ու ներկայացրեց հետագա անելիքները։
Նա ասաց, որ առաջիկա օրերին շարունակվելու են հանդիպումները քաղաքական ուժերի հետ։ Իսկ վաղվա անելիքների մասին տելեգրամյան ալիքներով կիրազեկեն հանրությանը։ «Տելեգրամյան ալիքներով բոլորդ կտեղեկացվեք, թե ինչ է տեղի ունենալու վաղը։ Քիչ հետո կտեղեկացնեն ձեզ, ժողովուրդ ջան։ Վաղը դարձյալ որքան հնարավոր է, ճանապարհների հետ կապված գործողություններ, դասադուլներ ու գործադուլներ։ Ընթացքը շարունակվելու է, բայց մեր հիմնական անելիքները կամաց-կամաց օրակարգ են թելադրելու, որին բոլորդ սպասում եք։ Այսօր շատ հետաքրքրիր ու լավ հանդիպումներ ունենք, տեսնենք»,- ասաց Բագրատ սրբազանը։
Բագրատ սրբազանը նաեւ հայտարարեց․ «Մեզ համար շատ էական պետք է լինի՝ ո՞վ է մեր դիրքերից զորքերի հետքաշման հրամանը տալիս։ Հանձնաժողովը, որն ստեղծված է՝ Մհեր Գրիգորյանի հանձնաժողովն իրավունք չունի որեւէ կերպով որեւէ հրահանգ կատարել եւ որեւէ արձանագրություն ստորագրել՝ վավերացնելու իմաստով։ Այս որոշումը պետք է լինի գրավոր կառավարության որոշում։ Սա բացարձակ հանցագործություն է, այդ տարածքների փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով, քանի որ դրանք ՀՀ տարածքներ են»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ