Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. Ոստիկանության գվարդիայի ստեղծումը կնպաստի, որ ապագայում Երևանի կենտրոնում նման գործողությունները արվեն ոչ թե ռազմականացված ստորաբաժանումների, այլ հավաքների սպասարկման վրա մասնագիտացած ոստիկանական ստորաբաժանումների կողմից

Մայիս 15,2024 20:52

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ոստիկանության կողմից EBRD համաժողովը պաշտպանելը բավականին տրամաբանական է։ Ներողություն, հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն։

Այդ գործողությունը նաև իրավաչափ է, համաձայն «Ոստիկանության» մասին օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի։

Կարևոր է, որ դա արվի այնպես, որ չառաջանա բախումների կամ բռնությունների իրական վտանգ։

Այդուհանդերձ, ուզում եմ հիշեցնեմ, որ Ոստիկանության գվարդիայի ստեղծումը կնպաստի, որ ապագայում Երևանի կենտրոնում նման գործողությունները արվեն ոչ թե ռազմականացված ստորաբաժանումների, այլ հավաքների սպասարկման վրա մասնագիտացած ոստիկանական ստորաբաժանումների կողմից։

Բավականին անազնիվ է այս վիճակը 2008 թվականի հետ համեմատելը, երբ Ազատության հրապարակվում տեղակայվեցին գնդացրորդներ ու ընդդիմությունը ամիսներ ու տարիներ շարունակ չէր կարողանում այդ հրապարակում հավաք անցկացներ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Պահ, պահ, ոնց էլ իրենից գոհ բացատրում և իրազեկում է։ Իբր իր ասածներին էլ մարդիկ նշանակություն են տալիս, շուստրի ձևով արդարացնում է նիկոլի վախկոտ ու մորթապաշտպան քայլերը։ Լսիր, բա ինչու չէիր բնավորությանդ համաձայն քո թռչող սարքով նկարում նիկոլին պաշտպանող ոստիկաններին, կարմիր ու սև բերետավորներին ու հայտարարում նրանց ահռելի թիվը, նկարի վրա էլ գրում ԻՔՄ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031