Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունը մեծ ուժեր էր կենտրոնացրել եւ թույլ չէր տալիս, որպեսզի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած անձինք շարժվեին դեպի Ազատության հրապարակ կամ հարակից փողոցով՝ դեպի Սուրբ Աննա եկեղեցի։
Ոստիկանների գործողությունները ղեկավարում է անձամբ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
Շարժմանը միացել են նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։
«Հերթական կոյուղային ժողովրդավարության բաստիոնի ցցուն արտացոլումն ենք մենք այս պահին տեսնում։ Այս տեսքն ունի կոյուղային ժողովրդավարության բաստիոնը, որովհետեւ իրական ժողովրդավարության պարագայում լեգիտիմ առաջնորդը ոստիկանական հատուկ ջոկատայիններով չի պաշտպանվում սեփական ժողովրդից։ Առաջնային մանդատ ունեցող գործիչների, քաղաքացիների ազատ խոսքի, ազատ տեղաշարժի իրավունքը չի սահմանափակվում, ինչի ականատեսն ենք մենք բոլորս հիմա»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Կարդացեք նաև
Ի վերջո երթի մասնակիցները հասան Սուրբ Աննա եկեղեցու մոտ, որտեղ Բագրատ Սրբազանն ամփոփելու է օրը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ