Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել եւ թույլ չի տալիս, որպեսզի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած անձինք շարժվեն դեպի Ազատության հրապարակ կամ հարակից փողոցով՝ դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ Ոստիկանների գործողությունները ղեկավարում է անձամբ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
Շարժմանը միացել են նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այստեղ Նիկոլ Փաշինյանի բոլոր աջակիցներ են, ի դեմս ոստիկանության։ Այս երկրում Նիկոլ Փաշինյանն այլեւս ոչ մի աջակից չունի, եթե պտտեք ձեր տեսախցիկները, կտեսնեք, տարբեր գույնի գլխարկներ հագնողներն են այլեւս Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ երաշխավորը եւ պահապանը»։
«Ակնհայտ է, որ հրահանգը շատ պարզ է՝ պետք է պահպանել Նիկոլի աթոռը եւ ոչ թե մեր երկրի իրավական եւ օրինական հենքերը։ Ասել, որ հիմա այս երկում կա իրավականության գոնե թե մեկ նշան, այլեւս հեգնել ու ծիծաղել կնշանակի, մեր պետականությունը վերականգնելուց հետո այս մարդկանց գործողություններն ու վարքագիծն ամբողջությամբ իրավական գնահատականի պետք է ենթարկվի։
Սեփական քաղաքացիների տեղաշարժն ապահովելու լիազորություն եւ իրավասություն ունեցող իբր թե պետական մարմինն արգելում է քաղաքացուն սահմանված վայրով քայլել կամ անցնել, ինչ է թե Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ մեկը թարս չշնչի։ Իրենց այստեղ գալուց առաջ Նիկոլ Փաշինյանի բաժակի ընկերը հստակ հրահանգ է տալիս, ասում է՝ դուք այստեղ Նիկոլի աթոռը պահելու համար եք, ոչ թե Հայաստանի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների»,- հայտարարեց Աննա Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ