Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել եւ թույլ չի տալիս, որպեսզի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած անձինք շարժվեն դեպի Ազատության հրապարակ։ Ոստիկանների գործողությունները ղեկավարում է անձամբ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
«Ձեր ստախոս տերերի հետ միասին նույն վարքն եք ընդունել, եղա՞վ, լսեցի՞ք ուշադիր։ Ստի պաշտպաններ եք դուք, դուք մարդկանց, քաղաքացիների հետ ոչ մի կապ չունեք։ Ինչքան մենք մեղմ ու հանգիստ խոսում ենք, այս մոլորեցնող, խաբեբա հարբեցողների տակ ծառայության մեջ եք մտել դուք: Եկել է ձեր պատասխանատվությունը, հերիք է։ Եթե մարդիկ վատն են, դուք եք մեղավոր։ Դեմքերին նայեք այս մարդկանց, ի՞նչ եք դարձրել, անդիմագիծ, անհոգի մարդիկ, սպանել եք ձեր ստախոս տիրոջ հետ միասին, խաբեբա։ Այսքան զորք ունեք, գնացեք սահմանները պահեք, գնացեք էն տղերքի արյան տակը մտեք։ Բավական է ասեք՝ պետությանն ենք ծառայում, բացի մի մարդուց, ուրիշ ոչ ոքի չեք ծառայում դուք»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ոստիկանության պաշտոնյաներից մեկն արձագանքեց․ «Սրբազան հայր, ամենայն հարգանքով, մի վիրավորեք ոստիկանությանը»։
«Չեմ վիրավորում, ես իրականությունն եմ ասում։ Ստախոսության մի պարկ եք սարքել ու լցրել մեր գլխին, ինչքան խաբեբայություն կա, արեք»,- արձագանքեց Բագրատ սրբազանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ