Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել եւ թույլ չի տալիս, որպեսզի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած անձինք տեղաշարժվեն քաղաքում։ Տեղեկություն կա, որ Նիկոլ Փաշինյանն արդեն գնացել է Օպերայի շենքից, սակայն հարակից փողոցներում ոստիկանական մեծաքանակ ուժեր կան։
Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ գնում են Սուրբ Աննա եկեղեցի՝ ամփոփելու օրը, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը։
Ոստիկանների գործողություները ղեկավարում է անձամբ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Ոստիկանական ուժեր են բերվել նաեւ մարզերից։
Կարդացեք նաև
Տեսնելով մեծաքանակ ոստիկաններին՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Էս ի՞նչ դերասանություն են անում, դատարկ տեղը վահաններն առել կանգնել են, սաղավարտներով մարդկանց են բերել, թատրոն։ Ինչո՞ւ են կանգնել, պարզ չէ՞, որ դերասանություն են անում։ Մենք ոչ մի բան չենք անում, ոչ էլ վախեցնում ենք, մարդը վախեցած է, չգիտես ինչու, այսքան մարդ ստրուկ է դարձել։ Այս մարդկանց ինչո՞ւ են հանել փողոցներ, մենք ի՞նչ ենք արել, դուք որեւէ ագրեսիա տեսե՞լ եք։ Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ