Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն կառավարություն ու ղեկավար չունի, ոստիկանական պատով սեփական ժողովրդից պաշտպանվելը դա է փաստում»․ Բագրատ սրբազան

Մայիս 15,2024 19:07

«Այս պահին մենք միասին արձանագրեցինք որպես մեր փոքրիկ ուղերձը, որ Հայաստանի Հանրապետությունը դժբախտաբար կառավարություն ու ղեկավար չունի։ Այսպես ոստիկանական պատով սեփական ժողովրդից պաշտպանվելը դա հենց դրա մասին է»,- հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չկարողացավ նախօրոք հայտարարած հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում, քանի որ նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ Ազատության հրապարակ տանող բոլոր ճանապարհները ոստիկանական ուժերի կողմից փակվել են։

«Սա այն մասին է, որ այս ամբողջ շարժումն իր կարեւորագույն ազդեցությունն ունի բոլոր տեսակի գործընթացների վրա՝ դրանք լինեն երկրի ներսում, թե ընդհանրապես արտաքին հարաբերությունների մեջ։ Ես անընդհատ սա ասում եմ՝ մեզ վախեցրել են՝ ասելով, որ դուք ոչ մի բանի ընդունակ չեք, ոչինչ չեք կարող անել, անզոր, անկամք, վախկոտ ու անինքնասեր մարդիկ եք։ Սա են ներմուծել մեր կյանք, բայց դուք այս օրերին հակառակն եք փաստում, ժողովուրդ ջան, որ դուք մերժում եք այդ ամենը, մերժում եք անզոր լինելու այդ թույնը։ Եվ փաստում եք՝ ասելով, որ քանի մեր չքնաղ երկրում իշխանության ղեկին այս մարդն է, ինքը պետք է հանգիստ չպտտվի այս քաղաքում, ինքն անընդհատ պետք է լսի, որ սուտ է խոսել, խաբել է, մոլորեցրել է եւ այդ խաբեությամբ է եկել իշխանության»,- ասաց Բագրատ սրբազանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031