Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշ ի՞նչ գործիք ունեն, կամ մարդկանց պետք է պախարակեն ու արատավորեն, կամ դիպուկահար ու զորք հանեն»․ Բագրատ սրբազան

Մայիս 15,2024 18:42

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը եւ շարժմանը միացած քաղաքացիները չեն կարողանում հասնել Օպերայի շենքի հարակից տարածք։ Ոստիկանները պատնեշներ են տեղադրել ամենուր։ Լրագրողների հարցին, թե ինչի՞ համար են այդ պատնեշները, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Վախկոտ, ստախոսների համար։ Ուրիշ ի՞նչ գործիք ունեն, կամ մարդկանց պետք է պախարակեն, արատավորեն, ինչ ասես ասեն, կամ դիպուկահար ու զորք հանեն։

Այնուհետեւ նա հավելեց․ «Մի երկրում, որի ղեկավարը այսպես պետք է գնա միջոցառումների ու գործի, լավ է,որ չգնա։ Սա ամոթ է, մարդ չի հասնի այս աստիճանի»։

Լրագրողները նաեւ հարցրին՝ ինչո՞ւ որոշ իրավապաշտպաններ, որոնք 2018 թվականին ակտիվ էին, այսօր չեն նկատում, թե ինչ է կատարվում։ «Փող չենք տվել»,- պատասխանեց Բագրատ սրբազանը։

Հարցին, որ շատ քաղաքական գործիչներ, նաեւ հասարակությունն իրեն են տեսնում վարչապետի թեկնածու, պատրա՞ստ է ստանձնել այդ պատասխանատվությունը, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Մարդիկ զգում են, այդպես տեսնում են։ Սա լայն քննարկումների թեմա է, ես չեմ էլ ուզում դրա վրա հիմա կենտրոնանալ, ժամանակից առաջ պետք չէ ընկնել։ Այսօր կոնկրետ այս պահին այդ հարցի արծարծումն այն շեշտադրումներով, որով դուք անում եք, չկա»։ Նա ասաց, որ ոչ ստում է, ոչ էլ մարդկանց մոլորեցնում, պարզապես կան հարցեր, որոնց մասին դեռ վաղ է խոսել։

Այնուհետեւ նա հիշեցրեց, որ իրենք հրապարակային մանրամասն ներկայացրել են իշխանության ստերը, հրապարակային հարց հնչեցնելով։ «Եթե ընդունենք, որ այս հրապարակում ոչ ոք չկա, այս հարցին իրենք կարո՞ղ են պատասխանել՝ երեք օր է հարցնում ենք, դու ստախոս ես, թե՞ ճշտախոս ես»,- ասաց նա։ Լրագրողները նկատեցին, որ իշխանություններն իրենց խոստումների չկատարումը հիմնավորում են նրանով, որ իրավիճակ է փոխվել։ «Իրավիճակ չի փոխվել, իրենք են մնացել իրենց ստեղծած իրավիճակ տակ։ Եվ այնքան պատիվ չուներ, որ ժամանակին պատվով հեռանար»,- ասաց Բագրատ սրբազանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031