«Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն բոլոր փողոցները փակել է»,- Ազատության հրապարակի հարակից տարածքում՝ դիմելով ցուցարարներին, հեգնեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ նկատի ունենալով, որ այդ տարածքում ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Օպերայի շենքում տեղի է ունենում ՎԶԵԲ-ի միջազգային ֆորումը, զուգահեռաբար, Ազատության հրապարակում նաեւ նախատեսված էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման հանրահավաքը։
«Մենք երեկ երեկոյան ասել ենք, որ հավաքվելու ենք ու մեր անհամաձայնությունը հայտնենք այդ մարդուն, իր գործունեությանը, արդեն գիշերվանից ինձ տեղեկություններ են հասնում, որ մի քանի հազար ոստիկան բերել, կարգել են այստեղ, որպեսզի այդ մեկ մարդու անվտանգությունն ապահովեն։ Ինչո՞ւ են արել, չգիտեմ։ Սա նշանակում է՝ վախ, սա նշանակում է սեփական ժողովրդից օտարված լինել»,-ասաց Բագրատ սրբազանը՝ հիշեցնելով, որ շարժման նպատակը հաշտությունն ու ինքնամաքրումն է։Սրբազանը նաեւ հայտարարեց․ «Այսօր առանցքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների»։ Իսկ դրանց մասին ինքն ավելի ուշ կխոսի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը հայտարարեց նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժմանն են միացել 78 գիտնականներ, դասախոսներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի ուշ, նա կրկին անդրադարձավ իր նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաներին ՝ հավելելով, որ հանդիպում է ունեցել մեկ՝ բավական առանցքային քաղաքական ուժի հետ․ արդյունքների մասին կհայտարարի այդ ուժը։ Նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել։ հանդիպել է նաեւ ՀՀ նախկին վարչապետների հետ՝ Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան։ Իշխող ուժի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին հարցին էլ սրբազանը պատասխանեց․ «Ամբողջ ՔՊ-ն տակից աշխատում է մեզ հետ․ նամանավանդ՝ Գագիկ Մելքոնյանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման լուսանկարում՝ Բագրատ սրբազանի հանդիպումը եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ