«Ռուս խաղաղապահները բարձր մակարդակով են կատարել իրենց խնդիրները»,- այս մասին Խոջալուում` ռուս խաղաղապահ զորախմբի դուրսբերմանը նվիրված արարողության ժամանակ ասել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովը։
Ադրբեջանական կողմի կազմակերպած միջոցառումը տեղի է ունենում Խոջալուի օդանավակայանում. մասնակցում են ադրբեջանցի և ռուս բարձրաստիճան զինվորականներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։