«Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը կրկին հայտնվել է իրավապահների տեսադաշտում. այս անգամ՝ նոր գործով:
2024թ. ապրիլի 1-ին «ԴՕԿ» ֆեյսբուքյան էջում հրապարակված «Հատուկ թողարկում» խորագրով տեսանյութի ընթացքում, Վարդան Ղուկասյանը կոչ է արել համապատասխան պահին դուրս գալ փողոց, իր խոսքերով «Գտնել Նիկոլին և անել էն, ինչը պիտի անեն ցանկացած ժողովրդավարական երկրում, ինչն արեցին Մուամար Քադաֆիի հետ»:
Aravot.am-ի տեղեկություններով՝ Ղուկասյանի այս կոչերը իրավապահները դիտարկում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:
Նրա արարքին ՀՀ քր. օր. 330 հոդ. 2–րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքին համապատասխան նախնական իրավական գնահատական է տրվել, նախաձեռնվել է քրեական վարույթ: