Քիչ առաջ Օպերայի հարակից տարածքում, ցուցարարների եւ ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ։ Ականատեսները պատմում են, որ պատճառը եղել է այն, որ սեւ բերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել։
«Ինքը շան հետ գալիս էր, էն հատվածում չթողեցին անցնի, եկավ, այս հատվածում էլ չթողեցին, ինքն էլ եկավ կարմիր լույսի տակ կանգնեց։ Այդ ընթացում մի երկու բառ փոխանակեցին, հետո միանգամից հարձակվեցին, 5-6 հոգով սկսեցին ծեծել, հայհոյել»,-պատմեց ականատեսներից մեկը։
Այդ միջադեպից հետո ոստիկանները սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել։ Լուրեր կան, որ մեկ հոգու են բերման ենթարկել՝ Սարյանի արձանի հարակից տարածքից։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ