«Հողատու հեռացիր», «Նիկոլ դավաճան»․ այսպես դիմավորեցին քաղաքացիները՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող ՎԶԵԲ-ի միջազգային ֆորումին մասնակցելու եկած Նիկոլ Փաշինյանին։
Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիները ֆորումի մասնակիցներին էլ սուլոցներով և վանկարկումներով դիմավորեցին: Ոստիկանները շարք են կազմել, որպեսզի քաղաքացիները չխանգարեն ֆորումի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսների երթեւեկությանը:
Կարդացեք նաև
Ոստիկանների մի մասը հատուկ հանդերձանքով է, նաեւ արցունքաբեր գազը ձեռքներին են հսկում Հյուսիսային պողոտայից դեպի Օպերա տանող անցումը:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված է նաև Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի հանրահավաքը , որին ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երեւանի կենտրոն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ