Դեպի Ազատության հրապարակ քայլերթի ժամանակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ այսօր հրապարակված հարցումներին, ըստ որոնց Բագրատ սրբազանի նկատմամբ 53 տոկոս վստահություն կա։ Նա ասաց, որ իրենց տեղեկություններով՝ սրբազանի նկատմամբ վստահությունը 80 տոկոս է։
Նա անդրադարձավ Երեւանի փոքր կենտրոնում աննախադեպ ոստիկանական ուժերի կենտրոնացմանն՝ ասելով, որ իշխանությունները վարչական պատժիչ բոլոր ռեսուրսները, գործիքակազմը օգտագործում են վախի մթնոլորտ ստեղծելու համար:
«Մարդկանց, որոնք անհնազանդության ակցիաների մեջ են եղել, ասում են՝ ձեզ աշխատանքից կազատենք, դուք պատասխանատվության կենթարկվեք: Էս մարդիկ վախեցած են, վտանգը զգում են, որ հասարակությունն իրենց չի վստահում: Սոցհարցումներից էլ պարզ է, որ իրենք վստահություն չունեն: Երկրորդը, իրենք այս ամենն անում են, որ թափ առած ժողովրդական շարժումը մարի, բայց նման շարժումները չեն կարող մարել»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այսօր Տավուշում զորքի հետքաշում պետք է տեղի ունենար սահմանին, սակայն իրենց տվյալներով՝ դա տեղի չի ունեցել. «Այս պահին Կիրանցում սպասողական վիճակի մեջ են, որեւէ գործողություն այս պահին չի կատարվում: Կիրանցում սպասում են, տեսնեն՝ ժողովրդական շարժումն ինչ արդյունքներ կգրանցի, ըստ այդմ էլ կորոշեն իրենց հետագա քայլերը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ