Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդի շահերը չեն ներկայացնում, դրա համար էլ իրենց շրջապատել են վայրագ ոստիկանական ուժերով. Մարգարիտ Եսայան

Մայիս 15,2024 17:08

«Կարելի է ասել՝ Ազատության հրապարակը քաղբանտարկյալ է, շրջապատել են ու փակում են, որովհետեւ այսօրվա իշխանությունը հակահայկական է, իրենք դա հասկանում են ու հասկացել են նաեւ, որ ամբողջ հայ ժողովուրդն է դա հասկացել… այս իշխանությունները նաեւ հասկացել են, որ իրենց ժամանակի հետհաշվարկ է սկսվել, իրենք հեռանալու են: Վախենում են հայ ժողովրդից, որովհետեւ հայ ժողովուրդ չեն, հայ ժողովրդի ներկայացուցիչ չեն, հայ ժողովրդի շահերը չեն ներկայացնում, դրա համար էլ իրենց շրջապատել են վայրագ ոստիկանական ուժերով: Արդեն քանի օր է՝ տեսնում ենք, թե մարդկանց նկատմամբ ինչ բռնի ուժ, ոչ համարժեք ուժ են գործադրում»,- նախքան Ազատության հրապարակ քայլերթի մեկնարկը՝ ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Ըստ նրա ՝ փողոց դուրս եկած քաղաքացիներն ամեն ինչ անելու են, որ սրբազան շարժումը հաջողի. «Իշխանությունների երազանքն է, որ այս շարժումը մարի, բայց շարժումը չի մարելու, որովհետեւ այն ունի սուրբ նպատակ՝ երկիրը փրկել, փրկել հայկականությունն ու Հայաստան աշխարհը: Իրենք երազում են, որ մարի, բայց այդպես չի լինելու, իրենք շուտով հեռանալու են»:

Ի դեպ, երբ քայլերթով քաղաքացիները հասան Հյուսիսային պողոտա, նրանց ուղեկցող հարյուրավոր ոստիկանները պարբերաբար խոչընդոտներ էին ստեղծում առաջ շարժվելու համար ու ոչ միայն ոստիկանները, քայլերթի միջով անցնում էին ավտոբուսներ, կամազներ: Ինչին քաղաքացիներն արձագանքում էին սուլոցներով ու ամոթ վանկարկումներով: Հյուսիսային պողոտայի հատվածում բերվել են նաեւ հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031