«Վայ, ինչքան հայ կա՝ տարբեր մարզերից եկած։ Հուսով եմ, բոլորը կմնան հայ լինելու սահմաններում»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց երգչուհի Անաիս Սարդարյանը, որը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման ակտիվ մասնակիցներից է՝ պատասխանելով Երեւանի փոքր կենտրոնում մեծաքանակ ոստիկանական ուժեր կենտրոնացնելու մասին հարցին:
«Պարզ է, չէ, որ սրբազանի հետեւից ոչ ոք չի գնում օպերայի պատուհանները ջարդելու կամ ինչ-որ հանցանքներ անելու։ Այսօր պետք է գնանք՝ կանգնենք իրենց դիմաց, իրենք հասկանան, որ անվանի, բժշկության ոլորտում շատ գործ արած մարդուն աշխատանքից ազատելով կամ մեզ վատ բառերով փնովելով՝ տեղ չենք հասնելու։ Մենք ասել ենք՝ գալիս ենք ջարդե՞նք, որ դուք մահակներով կանգնած եք։ Ե՞ս, երկու երեխաների մա՞յր․․․»,- տարակուսեց բանախոսը։
Անաիս Սարդարյանի կարծիքով, եթե այսօր Ազատության հրապարակում սադրանք լինի, լինելու է իշխանության սադրիչների կողմից։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել