Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ ճանապարհով կարելի է հեռացնել Փաշինյանին. Gallup International-ի հարցման արդյունքները

Մայիս 15,2024 16:01

Ինչպե՞ս եք տեսնում Նիկոլ Փաշինյանի հեռացման եղանակը՝ «Gallup International Association»-ի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ հարցումների ժամանակ հարցված քաղաքացիների 30,6%-ը պատասխանել է՝ հրաժարականի միջոցով, 9,3%-ը կարծիք է հայտնել, որ Փաշինյանի հեռացումը հնարավոր է ԱԺ պատգամավորների կողմից անվստահություն հայտնելու ճանապարհով, ըստ 8,4%-ի՝ դա հնարավոր կլինի դատախազության կողմից սանկցիայի կիրառման, ձերբակալման միջոցով:

Հարցվածների միայն 19,1%-ն է կարծում, որ Փաշինյանը չպետք է հեռանա, իսկ 28,2%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Նշենք, որ այս հարցն առաջարկել էր հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Ո՞ւմ են տեսնում անցումային կառավարության ղեկավար՝ վարչապետ: Այս հարցին հարցվածների 6,7%-ը պատասխանել է՝ Բագրատ Սրբազանին, 2,7%-ը՝ Ռոբերտ Քոչարյանին, 2,2%-ը՝ Վարդան Ղուկասյանին, 2%-ը Արման Թաթոյանին, 1,5%-ը՝ Սերժ Սարգսյանին, իսկ 1%-ը Ռուբեն Վարդանյանին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031