«Gallup International Association»-ի անցկացրած «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքներով՝ ինչպե՞ս եք գնահատում ցուցարարների վարքագիծը հարցին, հետազոտությանը մասնակցած քաղաքացիների 27,5 %-ը նշել է՝ դրական, 24,6 %-ը՝ ավելի շուտ դրական, 14,7%-ը նշել է ավելի շուտ բացասական, իսկ ընդհանրապես բացասական՝ 22,7%-ը: Հարցվածների 10,5 %-ը դժվարացել է հարցին պատասխանել:
Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործողությունները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում: Այս հարցին 14,3%-ը պատասխանել է՝ լիովին դրական, ավելի շուտ դրական՝ 21,5%-ը, ավելի շուտ բացասական՝ 19,6 %-ը, ընդհանրապես բացասական՝ 26,9%-ը: Իսկ 17,7%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ