«Ռուսաստանում կատարվող հանցագործություններում միգրանտների մասնաբաժինը ցածր է՝ 4 տոկոս», – ինչպես հայտնում է TACC-ը, ասել է ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը։
«Բայց երբ այլ երկրների քաղաքացիները գալիս են մեզ մոտ և իրենց անպատշաճ են պահում, դա, բնականաբար, առաջացնում է հանրային մեծ ուշադրություն։ Ուստի հետևեք սոցիալական ցանցերին, լրատվամիջոցների հրապարակումներին, բացահայտեք նման դեպքերը և անմիջապես արձագանքեք»,- նշել է Կոլոկոլցևը։