«Մեծ հայրենականի հերոսների հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ դա տեղի ունենա», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պղծման մասին հարցին՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մի կարծեք, որ մենք ինչ-որ բան կանտեսենք»,- հավելել է նա: