«Հերթական հարցումն իրականացրել ենք մի փոքր արտահերթ ժամանակացույցով, ինչը պայմանավորված է վերջին մեկ շաբաթվա զարգացումներով»,- ասուլիսում նշեց «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ` Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է մայիսի 13-14-ն ընկած ժամանակահատվածում:
Նա ասաց, որ քաղաքական, հասարակական գործիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն էլ առաջարկել է հարցերից մեկը: Նա եւս գտնվում էր տաղավարում:
Ինչպես եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարցին՝ 35,1 %-ը նշել է լիովին դրական, 17,8%-ը նշել է՝ ավելի շուտ դրական, 10%-ը նշել է ավելի շուտ բացասական, իսկ 23,5 %-ը նշել է՝ ընդհանրապես բացասական: 13,6%-ն էլ դժվարացել է հարցին պատասխանել:
Ի՞նչ միջոցով եք հետեւել կամ հետեւում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում ծավալվող իրադարձություններին: Այս հարցին տրված պատասխանների պատկերն այսպիսին է. 67,6%՝ սոցցանցերով, հեռուստատեսությամբ՝ 39,3%-ը, էլեկտրոնային ԶԼՄ-ներով՝ 4,8%-ը, ռադիոյով՝ 1,6%-ը: Հարցվածների 0,2 %-ը դժվարացել է պատասխանել հարցին, իսկ 19,7%-ն ասել է, որ չի հետեւում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ