2020 թվականից երևանյան իրականության մեջ, արագ սննդի սպասարկման ոլորտում, ի հայտ եկավ նոր անուն՝ «Բարբիքյու Երևան»։
Պուշկին 40 հասցեում բացված «Բարբիքյու Երևան»-ը իր առանձնահատուկ սպասարկմամբ, մատուցած որակյալ ու համեղ սննդի շնորհիվ այնքան պահանջարկ ունեցավ, որ արդեն 2022-ին ընդլայնվեց միանգամից երկու մասնաճյուղով՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնում և Կոմիտաս 50 հասցեում։
«Բարբիքյու Երևան» արագ սննդի ցանցը իր աննախադեպ պահանջարկով 0-ից բիզնես ունենալու լավագույն օրինակը դարձավ և ձեռք բերեց Երևան քաղաքում լավագույններից մեկը լինելու համբավը: Դրա վառ ապացույցը դարձավ նաև 2023-ին Աբովյան 1\3 հասցեում հիմնադրված «Բարբիքյու Երևան»-ի 4-րդ մասնաճյուղը։
Հ. Մանուկյանի և Դ. Բեկիրսկիի հերթական գաղափարը կյանքի է կոչվել «Լինաբդա» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Ավետիս Աղաբեկյանի ջանքերով:
«Յուրաքանչյուր կիսահում կան հում գաղափար կարելի է վստահել Ավետիս Աղաբեկյանին ու նա կանի անհնարինը: Մենք երկար տարիներ է համագործակցում ենք հիրավի իր գործի իրական գիտակի հետ և՛ «12 Ակումբի», և՛ «Մոնարխ» ռեստորանի հաջողության ֆոնին, հերթական սաղմնային միտքը միայն Ավետիսին կարող էինք վստահել»,– ասաց Հ․ Մանուկյանն ու առանձնահատուկ շեշտելով պարոն Աղաբեկյանի որպես լավագույն մասնագետի որակները, հաստատեց նրա հետ համագործակցությունից ստացված արդյունքների բարձրորակությունն ու բացառիկությունը։
Սկզբում միայն Պուշկինի 40 հասցեում բացված «Բարբիքյու Երևանը» շատ արագ զարգացման և ընդլայնման կարիք ուներ, սակայն 44-օրյա պատերազմն ու հետպատերազմյան բարդությունները աննկատ չեն անցել նաև այս ընկերության կողքով: Թե´ տնօրենների և թե´ Ավետիս Աղաբեկյանի համար, առաջնայինը հայրենիքի առաջ ծառացած խնդիրներն էին: Այս հատվածում չկար երկու տարբերակ: Պետք էր աշխատել ոչ թե գումար վաստակելու համար, այլև սնունդ մատակարարելու: Սա էր առաջին միտքը, որ Ավետիս Աղաբեկյանն առաջ քաշեց` չշեղվելով գաղափարախոսությունից, որի հետ կապվում է նրա անունը:
«Բարբիքյու Երևան»-ի տարիների ընթացքը ցույց տվեց, որ նույն տեղում դոփել կնշանակի հետ քայլ կատարել: Իսկ առջևում նոր գաղափարն են, և իհարկե, «Բարբիքյու Երևան» արագ սննդի ցանցի ընդլայնումը:
Նյութը պատրաստեց Հարություն Մինասյանը