Այսօր Ազգային-ժողովրդավարական բեւեռի անդամները անհնազանդության գործողություններ են իրականացրել Երեւանում եւ մարզերում:
Ոստիկանները բերման են ենթարկել փողոց փակած Տաթեւ Գիշյանին, ինչպես նաեւ Բեւեռի աջակից, լրագրող Արմինե Սախոյանին:
Կարդացեք նաև
Գյումրիում ԱԺԲ աջակիցները նույնպես փողոցներ են փակել՝ աղբամաններով: ԱԺԲ անդամների մեքենաները ոստիկանները տարել են տուգանային հրապարակ՝ առանց որեւէ հիմնավորման: «Պատճառը կասեմ»,- ասում էր ոստիկանը: Հարցին՝ խախտո՞ւմ եմ արել, ի՞նչ եմ արել, վարորդական իրավունքս ուժի մեջ է, ինչի՞ եք տանում՝ որեւէ արձագանք չէր ստանում:
Հիշեցնենք, որ ոստիկանները բերման են ենթարկել նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանին:
ԱԺԲ-ն հայտարարել է, որ կենտրոնական գրասենյակի մոտից ժամը 15:30-ին երթով շարժվելու են դեպի Ազատության հրապարակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից