Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյան. «Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է»

Մայիս 15,2024 13:53

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը, «Համահայկական երիտասարդական ճակատի» ղեկավար Հովհաննես Հարությունյանը և կուսակցության ակտիվի անդամներն այցելել են Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող հայ եկեղեցական գլխավոր համալիր՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի պատրիարքական էքսարքի նստավայր:

Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Հանդիպման արդիական (հատկապես այսօր) հարցերն էին 1700-ամյա քրիստոնեական հավատքի նշանակությունը հայ հասարակության, հայկական հիմքերի, ավանդույթների և մշակույթի, ինչպես նաև Հայաստանի հոգևոր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման համար:

Քննարկվել է եկեղեցու դերը Հայաստանի ժամանակակից կյանքում, հայ ժողովրդի ազգի վարքագծային ոճի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դաստիարակության և հայկական ավանդույթների ակունքների ու փոխադարձ հարգանքի համամարդկային սկզբունքների նկատմամբ հարգանքի մեջ: Ուշադրություն է դարձվել համաշխարհային հանրությանը հայկական ավանդույթի գրագետ ինտեգրման անհրաժեշտությանը։

Դատապարտվել են հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու վրա, որը հետևողականորեն և անշեղորեն պաշտպանում է հայ ժողովրդի շահերը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության հիմնադիր, ընդ որում՝ զերծ մնալով քաղաքականությունից։

Ընդգծվել է ինչպես Եկեղեցու, այնպես էլ հայ ժողովրդի տրամադրություններն ու կամքը նրբանկատորեն զգացող անհատ հոգևորականների նկատմամբ Հայաստանի իշխանությունների և Ազգային ժողովի առանձին անհեռատես պատգամավորների արհամարհական վերաբերմունքի, ինչպես նաև հավատացյալների շրջանում պառակտման փորձերի անթույլատրելիությունը:

Վերջում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպման մասնակիցներին է նվիրել իր նախաձեռնությամբ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակված «Կրոնական թեմաները Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններում» գիրքը:

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031