«Արևմուտքն անդադար հարձակվում և վախեցնում է Վրաստանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ կիրառված իբր բիրտ ուժի համար, Հայաստանի դեպքում ՝ քար լռություն», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ահա և երկակի ստանդարտները։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերին, Արևմուտքը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում, իսկ եթե մեկնաբանում են, ապա այսպես` Երևանի ցույցերը չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը և համակարգվում են դրսից»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: