Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Աշոտ Պետրոսյանին ոստիկանները փողոցից բերման են ենթարկել:
Հարցերին՝ ինչի՞ համար եք տանում, ինչի՞ եք առեւանգում, ի՞նչ կարգավիճակ ունի քաղաքացին՝ ոստիկանները պատասխանում էին՝ «Մի խոչընդոտեք, զանգեք լրատվական վարչություն, կպատասխանեն»: Ոստիկանները նրան տարան բաժին:
ԱԺԲ-ն պնդում է, որ Աշոտ Պետրոսյանն այսօր որևէ ցույցի չի մասնակցել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ