Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե մարդու հետ ողջագուրվելու համար այսպես են վարվում, դրանից ավելի բռնապետական մոտեցում դժվար է պատկերացնել»

Մայիս 15,2024 12:51

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ և Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի Գեւորգ Թամամյանը քիչ առաջ ներկայացրել է ազատման դիմում:

Նա ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե որն է պատճառը. «Պատճառը մեկն էր, երեւի մի կես ժամ առաջ բժիշկ Սամվել Դանիելյանին առողջապահության նախարարի կողմից ներկայացվել է ազատման հրաման Յոլյանի անվան արյունաբանական եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից»:

Բժիշկ Դանիելյանը շարունակելու էր պաշտոնավարել մինչեւ հունիսի սկիզբ, դրանից հետո միեւնույն է, գնալու էր, թեկնածություն չէր ներկայացրել, բայց նրան որոշել են հեռացնել. «Ինչն էր հրատապության պատճառը, քանի որ օրեր առաջ բժիշկ Դանիելյանը սրբազանի քայլերթի ժամանակ գնացել, ողջագուրվել էր սրբազանին: Բնական է, դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն, այսպես կոչված, ղեկավարության կողմից եւ ենթադրում եմ, որ դրանից հետո նախարարի առջեւ պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել: 20 օր էլ չէին համբերել, որ պարոն Դանիելյանի աշխատանքն ավարտվեր եւ որոշել էին այսպես վատ ձեւով ազատման հրաման ներկայացնել:

Կարիք չկա ասելու, թե բժիշկ Դանիելյանը ինչքան բան է արել մեր երկրի համար, նրա շնորհիվ 0-ից Հայաստանում մանկական քաղցկեղի ապրելիությունը դարձավ 75% եւ ավելի: Սա մի ամբողջ թիմի աշխատանքի արդյունք էր, որը ղեկավարում էր բժիշկ Դանիելյանը:

Ինձ համար մեծ պատիվ է նրա աշակերտը կոչվել եւ այս անարդարությունը ես որեւէ կերպ չեմ կարողանա տանել եւ չեմ տանի: Այդ պատճառով ես էլ ներկայացրել եմ իմ ազատման դիմումը: Եթե մարդու հետ ողջագուրվելու համար այսպես են վարվում, դրանից ավելի բռնապետական մոտեցում դժվար է պատկերացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Հայաստանում առաջին Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի բացման արարողությունից: Կլինիկայի կառուցումը նախաձեռնել և ֆինանսավորել է City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031