Լրահոս
Օրվա լրահոսը

«Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար». Գևորգ Թամամյանը ազատման դիմում է ներկայացրել

Մայիս 15,2024 12:21

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար (ՀՀ ԱՆ «Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ) Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Քիչ առաջ բժիշկ Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից՝ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից (Թամամյանի կարծիքով՝  Բագրատ սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար)։

Իմ պատասխանն այդ որոշմանը՝ ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։

Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանիելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որեւէ անարդարություն, առավել եւս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։
Քիչ մնաց, պինդ կացեք»:

Ավելի վաղ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ միանում է Բագրատ սրբազանի հայտարարած գործադուլին ու դասադուլին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031