Այսօր առավոտյան անհնազանդության ցույցեր են տեղի ունեցել մայրաքաղաքի մի շարք փողոցներում։
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցներին մասնակցող մի քանի քաղաքացի աղբամաններով փակել էին Տերյան-Արամի խաչմերուկը, Աբովյան փողոցի սկզբնամասը։
Կարդացեք նաև
Անհնազանդության գործողություն է տեղի ունեցել նաեւ ԵՊՀ-ի մոտ, մի խումբ քաղաքացիներ կրկին աղբամաններով փակել էին փողոցը։
Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ փակել էին Խանջյան փողոցը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 17:00-ին շարժումը նախատեսում է բողոքի ցույց իրականացնել Ազատության հրապարակում, ինչպես Բագրատ սրբազանն էր ասել՝ պետք է մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը։
Լուսանկարը՝ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից