«Ազատություն». Վաշինգտոնը շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ շեշտելով՝ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ’Բրայենը Թբիլիսիում է, հանդիպել է վրացի պաշտոնյաների հետ։
Ընդգծելով, որ Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ Պատելը հայտարարել է՝ Վաշինգտոնն աջակցում է այդ ձգտումներին։
«Մենք նաև գիտենք, որ Վրաստանի կառավարությունը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ: Սա համապատասխանում է Վրաստանի Սահմանադրությանը։ Բայց նման օրենքները հակասում են նշված նպատակին», – ասել է Պատելը՝ նկատի ունենալով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը Վրաստանի խորհրդարանը երեկ երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց՝ չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: