Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. «Այս շարժումը չպիտի մնա Բագրատ սրբազանի ուսերին, Բագրատ սրբազանը պիտի փոխանցի ինչ-որ մեկին». «Հրապարակ»

Մայիս 15,2024 10:13
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զարգացումների մասին զրուցել ենք Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

– Մենք տեղեկություն ենք ստացել, որ Մայր Աթոռում քննարկում են շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին հանձնելու հարցը։ 

– Չկա այդպիսի բան։ Չկա այդպիսի քննարկում, բայց, անշուշտ, այս շարժումը չպիտի մնա Բագրատ սրբազանի ուսերին, Բագրատ սրբազանը պիտի փոխանցի ինչ-որ մեկին։

– Իսկ ո՞ւմ։ 

– Դա արդեն ինքը թող որոշի, բայց ես իբրեւ անձ ասում եմ, որ չպետք է լինի նախկին իշխանություններից եւ չպետք է լինի այս իշխանությունից։

– Թեկնածուների անուններ կարո՞ղ եք նշել։ 

– Ե՞ս, ես ո՞վ եմ՝ թեկնածուների անուններ ասեմ, ես հո Բագրատ սրբազանը չե՞մ, Դուք ինձ շփոթում եք Բագրատ սրբազանի հե՞տ։

– Իսկ հնարավո՞ր է, որ վարչապետի թեկնածու լինի սրբազաններից մեկը, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն։ Այդ տարբերակը քննարկվե՞լ է։

– Մեր կողմից նման տարբերակ չի քննարկվել։ Կարող է ուրիշ տեղերում քննարկում են, բայց մեզ մոտ նման տարբերակներ չեն քննարկում։

– Եթե Ձեզ առաջարկեն լինել վարչապետի թեկնածու, կհամաձայնե՞ք։ 

– Ես որեւիցե պատասխանատվությունից չեմ խուսափել, բայց եթե դա կօրհնի Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության որեւիցե բան մենք չենք անի՝ ինքնուրույն, ինքնամատույց։

– Եթե Վեհափառն օրհնի, Դուք կվերցնե՞ք այդ պատասխանատվությունը։ 

– Եթե Ամենայն հայոց հայրապետն օրհնի, ես ցանկացած պատասխանատվության տակ կմտնեմ, թեեւ դա խաչելություն է, բայց մեկը պետք է խաչվի՞, ի վերջո, թե՞ չէ։

– Շարժման սկզբում ասում էիք՝ ուզում եք, որ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի, իսկ Դուք հոռետես եք։ Հիմա ի՞նչ եք մտածում։ 

– Հիմա նույնն եմ մտածում եւ ցանկանում եմ, որ հաղթի իր լավատեսությունը։

– Դեռ կասկածներ ունե՞ք։ 

– Այո, հատկապես այդ օրակարգով` իմպիչմենթի օրակարգի նկատմամբ մի քիչ կասկածներ ունեմ։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031