Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԳ նախկին նախարար Արա Այվազյան. «Պահել ենք մեր դիվանագիտական խրամատը մինչեւ այն պահը, երբ թիկունքից սկսեցինք ստանալ հարվածներ». «Հրապարակ»

Մայիս 15,2024 09:00

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, որը նույնպես անդամակցում է նորաստեղծ Դիվանագետների համահայկական խորհրդին։

– Պարոն Այվազյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարություններին անդրադառնալով, «դասալիք» է որակել դիվանագետներին եւ նշել, թե նրանք լքել են «իրենց բաժին հասած խրամատը»։ Նախ խնդրում եմ անդրադառնալ այս գնահատականին։

– Շատ ցավալի է, որ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն իրեն թույլ է տալիս նման որակումներ։ Ընդհանրապես, ինքը եւ իր թիմակիցները, որոնք շատ երիտասարդ են, իրենց պիտակումներով շատ անգամներ հիշեցնում են 1937 թվականի գործելաոճը, շատ ցավալի է այս փաստը։

Երկրորդ․ խրամատների հետ կապված՝ ես եւ իմ գործընկերները 2020 թ․ նոյեմբերի 18-ից ստանձնել ենք պատասխանատվությունը եւ պահել ենք մեր դիվանագիտական խրամատը մինչեւ այն պահը, երբ թիկունքից սկսեցինք ստանալ հարվածներ։ Ներկայիս ԱԳ նախարարը եւ իր գործընկերները շատ լավ տեղյակ են, թե ինչու մենք թողեցինք այդ պաշտոնները։

– Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարել է, որ այս գործընթացն իրենց ցանկացած հունով է գնում, եւ որ դա իրենց հաջորդ հաղթանակն է։ Փաստացի, այսօր Ադրբեջանն ուժի դիրքերից է խոսում եւ իր կամքն է թելադրում ՀՀ իշխանություններին՝ ստանալով իր ուզածը։

– Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ամբողջությամբ հաստատում է կլոր սեղանի ժամանակ մեր հրապարակած վերլուծությունն այն մասին, որ ՀՀ գործող իշխանությունն ամբողջովին կատարում է Ադրբեջանի օրակարգը, եւ, այսպես կոչված, սահմանազատման գործընթացը եւս մեկ քայլ է, որի միջոցով նրանք կյանքի են կոչում իրենց ռազմավարական նպատակը։

Սա ասելով՝ պետք է հստակ հասկանալ, որ նույնիսկ ամենալավ ռազմավարության պարագայում, արտաքին քաղաքականությունը չի կարող հաջողություն ունենալ եւ արդյունավետ դառնալ, եթե այն չունի համազգային կոնսենսուս՝ կոնսենսուս քաղաքական ուժերի եւ լայն հասարակության իմաստով։

Այս առումով այն շարժումը, որն սկսվել է Տավուշից, ի ցույց է դնում ե՛ւ ՀՀ ներկայիս վարչախմբին, ե՛ւ միջազգային դերակատարներին, որ ՀՀ ժողովուրդը դեմ է այս տեսակի խաղաղության օրակարգին, եւ միակ ելքն ազգային իշխանության ու կառավարության ձեւավորումն ու նոր բանակցող ունենալն է, որը կմղվի ՀՀ կենսական շահերի պաշտպանությանը եւ կառաջնորդվի ճիշտ ռազմավարությամբ։

Մարիաննա Ղահրամանյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031