Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սահմաններ կը պարտադրուին մեր հանրապետութեան. «Ազդակ»

Մայիս 15,2024 08:30

1994-ի հրադադարը վերահաստատող որոշումներուն մէջ կայ կէտ, որ կը խօսի թափարգելային (պուֆերային) գօտիի ձեւաւորման մասին: Այս մէկը անհրաժեշտութիւն է, նկատի ունենալով, որ Ազրպէյճան ոտնահարած է եւ կը շարունակէ ոտնահարել իր կողմէ ստորագրուած համաձայնութիւնները:

Սահմանազատման կասեցման եւ նոր սահմանազատման գործընթացի համար ուրեմն անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւեալները.

Ա.- Գործընթացը սկսելու համար ազրպէյճանական զօրքերը պէտք է հեռանան ներխուժուած տարածքներէն:

Բ.- Սահմանազատման համար նախ յանգիլ ընդհանուր համաձայնութեան եւ ոչ թէ սկսիլ հատուածական բաժինով:

Գ.- Ազրպէյճանի վարքագիծը նկատի ունենալով եւ յղում կատարելով նախորդ որոշումներուն առաջադրել թափարգելային գօտի, զատուող սահմաններուն միջեւ, կանխարգիլելու համար նոր յարձակումները:

Դ.- Սահմանազատման համար հիմք ընդունիլ 1994-ի հրադադարին ընդունած եւ միջազգային հաստատում ունեցող շփման գիծը:

Ընթացքի մէջ եղող գործընթացը կասեցնելու եւ նոր ելակէտի վերադառնալու համար զանգուածային բողոքը հրամայական է: Նոր սահմաններ կը պարտադրուին մեր հանրապետութեան: Պարտադրանքի այս ընթացքը փոխելու համար անհրաժեշտ է սկսուած շարժումի համաժողովրդայնացումը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031