Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես պատահաբար բաց են թողել ներքին օղակի ավտոբուսը

Մայիս 15,2024 14:30

Ո՞վ է այս թաքնված անտեսանելի դեւը, որին անվանում են «մեդիա շրջափակում»

Լիբանանահայ յոթ ընկեր էինք «գազանի որովայնում», մեր ամենահմուտն ու ամենափորձառուն նստած էր առաջին շարքում, իսկ մենք հեռու նստած էինք, մի 200 մրցակից ճնշում էին նրա մեջքում: Դեռ ուղիղ եթերում բանավեճը չսկսած, մի ընկեր եկավ եւ ասաց, որ ավագ ընկերը խնդրում է, որ գնաս առջեւ՝ մոտը եւ նստես իր կողքին, նրա բառացի խոսքերն էին. «Թող ամբողջ աշխարհը տեսնի, թե ով է այս դինամիկ Պիտեր Մանուկյանը, թող ներկայացվի հանրությանը»:

Սա առաջին եւ վերջին անգամն էր, երբ ինձ թույլ կտայի հայտնվել Լիբանանի լուսարձակում, հետո շպրտվեցի սոցցանցերի ստվերում. այդ էր իմ սահմանը, կարմիր գիծը, ինձ թույլ տվեցին փայլել այնտեղ, որքան կուզենայի: Բայց որքան էլ հմուտ լինեի այնտեղ, ինձ երբեք թույլ չէին տա, որ աստիճաններ բարձրանամ, նույնիսկ կեսին, ես եւ իդեալական, եւ իդեալ քարտ էի, քանի դեռ այնտեղ լողում էի։ Իմ սեփական վիրտուալ խոսքը միանգամայն անցանկալի էր հետագա որեւէ գործողությունների համար մի շարք պատճառներով:

Իդեալական էի, որպես վեբ-ծրագրավորող, շատ ժամանակ կանցկացնեի ինտերնետում, գիտեի որոշ քաղաքական գաղափարներ, տեղադրում էի հայտարարություններ եւ տեղեկություններ «ՄԵՐ»-ի մասին, վիճում եւ բանավիճում էի, եւ երբ ես արտահայտում էի որեւէ քաղաքական միտք, ոչ ոքի չէր հետաքրքրում «կարդալ» նկարը, որը հազար բառ արժե, իսկ տեսահոլովակը շատ ավելին է: Երբ վիճում էի, որ այս մոտեցումը սխալ է, ինձ ասում էին, որ չանհանգստանամ, ոչ մեկին դա չի հետաքրքրելու։ Բայց ավելի առաջ գնալը նշանակելու էր իմ մեղքերը մեծացնել, ճիշտ տեսակը չէի, չունեի հարազատ հովանավոր, հայրս հարուստ չէր, եւ այս տեսակի համար մեղքն ավելի է մեծանում, երբ սկսում ես մտածել, դա լավ հատկություն չէ, լիբանանյան քաղաքականության աշխարհում միջին խավի այն կողմնակի մարդիկ, ովքեր կարծում են իմացություն, դասակարգվում են որպես «մեծ էգոյով եւ միամիտ մտքով ամբարտավան հանդուգն մարդիկ, ովքեր համարձակվում են մտածել, որ հասկանում են քաղաքականությունը, ինչը վերաբերում է բարձր դասակարգված էլիտային – մենաշնորհյալներին»:

Իրատես էի, պետք է հրաժարվեի իմ ամբիցիաներից, չէի ուզում «խոցել համայնքին» եւ մեծացնել իմ մեղքերը, կատարել ամենաբարձր մեղքը, այն է՝ ավելի առջեւ գնալ մտածելուց եւ հանդգնել արտահայտվել, պետք է լինեի իդեալական գաղափարախոս եւ նահանջեի ու չխանգարեի անդորրությունը:

Տեղափոխվեցի Հայաստան, որտեղ կարծում էի, որ լիբանանյան անեծքը, ժառանգելու ընտանիքի անդամին եւ պարտականություններ բաշխելու մերձավոր սեղմ օղակին, պարզապես բնորոշիչ հատկանիշ է Լիբանանին: Ինչեւէ, այսօր ինձ ոգեշնչեց գրել այս հոդվածը «youtube»-ում կարդացած զարմանալի գրառումն էր մի քաղաքական խմբի, որոնք դժգոհում էին, թե զրկված են լրատվամիջոցների լուսաբանումից։ Տարօրինակն այն է, որ ամիսներ շարունակ խնդրել եմ նրանց հարցազրույց տալ, համաձայնել են եւ խոստացել, իսկ հետո անհետացել են Մոխրոտի պես, առնվազն երեք տասնյակ քաղաքական գործիչների նման. «Մյուս անգամ, միայն մեկ անգամ»: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն անկեղծացավ ինձ ուղիղ պատասխանել՝ «Ոչ, չեմ ուզում, կներեք»:

Ո՞վ է այս թաքնված անտեսանելի դեւը, որին նրանք անվանում են «մեդիա շրջափակում», եկեք բացահայտենք նրան, գտնենք եւ փորձենք մեղադրել ու դատել կամ հասկանալ՝ ինչու է այսպես վարվում ու դժգոհություն առաջացնում:

Որպեսզի կարողանանք գտնել անտեսանելի դեւին, առաջին քայլը պարզելն է, թե նա ինչ տեսք ունի: Այն պահից, ինչ ներգրավվեցի հայաստանյան քաղաքականության մեջ, թվում է, թե բոլորը խոսում են մի մութ գաղտնի, չբացահայտված հրեշի մասին, որը կոչվում է «մեդիա շրջափակում»: Եվ թվում է, թե յուրաքանչյուրն իր ամբողջ ուշադրությունն ու ջանքերն ամեն օր նվիրում է այդ շրջափակումը ճեղքելուն։

Իշխանությունները բողոքում են, որ խորհրդարանական ընդդիմությանն աջակցում են հսկա ֆինանսական ինստիտուտներ, որոնք գերակշռում են ԶԼՄ-ների մեծ մասում, չնայած այն հանգամանքին, որ նրանք իրենց կողքին ունեն պետական լրատվամիջոցներ, լավ կազմակերպված փորձառու բլոգերներ հսկայական youtube- ալիքներով, վեբ կայքեր… Խորհրդարանական ընդդիմությունը դժգոհում է, որ իշխանությունը հավաքագրել է սոցցանցերի փորձագետների հսկայական բանակ, կեղծ հաշիվներ, պետական լրատվամիջոցներ, պետական գովազդային մեխանիզմներ…

Եվ այս բոլոր ուժերը, որոնք մտել են խորհրդարան, օգտվում են խորհրդարանական նստաշրջաններից, դեն նետելով օրենսդրական նախաձեռնությունները եւ այն օգտագործելով «ճեղքելու լրատվամիջոցների խեղդող շրջափակումը»։

Ժամանակին մեկ-մեկ հարցազրույց էի տալիս մի կուսակցության ղեկավարի, ով լավ կապեր ունի իշխողների հետ եւ մասնակցում է «Արտախորհրդարանականս նիստերին», ամենատարօրինակն ասաց. «Ես տառապում եմ մեդիա շրջափակումից, եւ անկախ բլոգերները, ինչպիսին դու ես, օգնում են ինձ խախտել այն»: Հայտարարությունը տարօրինակ էր, քանի որ հսկա համացանցային լրատվամիջոցները նրան շարունակում են հարցազրույցներ տալ, որտեղ չորրորդ ընդդիմությունը (Ազգային ժողովից դուրս գտնվող կատաղի ընդդիմություն) նրան ամբաստանում է կեղծ աքաունթների պատճառով՝ արհեստական մեծ թվով դիտորդներ ունենալու մեղադրանքով։

Իսկ չորրորդ ընդդիմությունը, որը խորհրդարանից դուրս է եւ կատաղի դեմ է գործող իշխանություններին, նույնպես բողոքում է ԶԼՄ-ների շրջափակումից եւ հանրահավաքներ անում Հայաստանի հանրային հեռուստաընկերության առջեւ եւ պահանջում, որ լուսաբանեն նրա գործունեությունը, չնայած   իրենք ունեն ամենահաջող «youtube»-յան ալիքներից մեկը եւ կամավոր անկախ փոքր մեդիա ալիքներ, նվիրված օգնելու նրանց խախտել այս շրջափակումը, եւ դրա դիմաց նրանք ճաշակում են իրենց կողմից մեդիա շրջափակումը:

Բայց այս բոլոր ուժերն ունեն մեկ ընդհանուր բան. նրանք կիրառում են մեդիա շրջափակում մեր մնացածների հանդեպ, իմ նման հավակնոտ էնտուզիաստ մարդկանց, եւ ինչու չէ, ուղեկցված էգոյով եւ արտահայտվելու կրքով, ով երբեւէ ձեզ ասել է, որ պնդում եմ, որ բյուրեղ հրեշտակ եմ: Ես հաստատակամ եմ ինձ ապացուցելու, կարող եք ինձ էգոիստ կամ պատեհապաշտ անվանել, խնդիր չկա, բայց ես կեղծավոր չեմ, ով պնդում է, որ զոհ է եւ անձնազոհության խորհրդանիշ:

Այս բոլոր ուժերը կիրառել են մեզ վրա մեդիա շրջափակում, քանի որ մենք չենք պատկանում նեղ շրջանակին, եւ կան երեք կողմեր, որոնք տուժել են այս հավասարումից. ես պատկանում եմ հավակնոտ էգոիստների կատեգորիային, բայց իմ կատեգորիան երբեք չի հավակնում ինքզինքը տեսնել կամ ներկայացնել զոհ, դա կլինի կեղծիք իմ կողմից: Մյուս պատահական զոհը դրսից վերադարձած Հայրենադարձ հայերն են, ովքեր նոր եկողներ են եւ արմատներ չունեն այստեղ, որպեսզի կարողանան կարճ ժամանակում մտնեն նեղ շրջանակներ, այստեղ դիտավորյալ խտրականություն չկա, նրանք պարզապես պատահաբար բաց են թողել ներքին օղակի ավտոբուսը:

Բայց այս իրավիճակի ամենամեծ զոհը ճշմարտությունն է:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
14.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031