Լրահոս
Օրվա լրահոսը

54-ամյա ցմահ ազատազրկվածը դիմել է դատարան

Մայիս 15,2024 14:00

2014 թվականի հոկտեմբերի կեսերից արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ տեղափոխվեց «Վահան Հովհաննիսյան+ 30» գործով դատապարտված Տիգրան Ավետիսյանը: Մինչ այդ նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր: «Արթիկում» առաջին անգամ ցմահ ազատազրկվածի նկատմամբ կիրառվեց կիսափակ ռեժիմ:

54-ամյա Տիգրան Ավետիսյանը արդեն 30 տարի անազատության մեջ է:

Օրեր առաջ՝ մայիսի 10-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում լսվեց նրա դիմումը՝ բաց ռեժիմի անցնելու խնդրանքով:

Տիգրանը կալանավորվել է 1995թ. օգոստոսի 23-ին: 1997թ. դեկտեմբերին նա դատապարտվեց պատժի առավելագույն չափի՝ մահապատժի: Տիգրանն անազատության տարիներին որեւէ նկատողություն չի ստացել, չկան տուժողներ, հայցապահանջ նրա դեմ:

Հիշեցնեմ, որ Տիգրան Ավետիսյանը «Արծիվ-28» ջոկատի կամավորական գումարտակի կազմում 1993թ. մարտից-նոյեմբեր ժամանակահատվածում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ազատագրման մարտերին: Տիգրանը «Արաբո» ջոկատի կազմում 1990-1993թթ. մասնակցել է Երասխավան, Դավիթ-Բեկ գյուղերի ինքնապաշտպանությանը, ԼՂՀ Կարադաղլու, Մալիրեյլի, իսկ «Կոռնիձոր» ջոկատի կազմում՝ Հորադիզի մարտական գործողություններին:

Տիգրան Ավետիսյանը դատարանից խնդրել է. «Թողեք վերջապես դուրս գամ, ընտանիք կազմեմ», բաց ռեժիմի ժամանակ նա կարող է առավոտյան աշխատել, երեկոյան վերադառնալ քրեակատարողական հիմնարկ: «Առավոտի» տեղեկություններով՝ որոշումը դատարանը հնարավոր է հրապարակի տասը օրից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031