ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 14-ին ընդունել է Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։
Ողջունելով անվանի հայրենակցին` նախարարը խոսել է տնտեսության բոլոր ոլորտներում հայկական սփյուռքի կարևոր դերակատարության մասին՝ ի նպաստ Հայաստանի առաջընթացի։ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները:
Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հատկապես գիտության և գիտահետազոտական ուղղություններով, պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը:
Կարդացեք նաև
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն