Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության ուղղությամբ փոխնախագահ Բհարգավ Դասգուպտային: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից:
Քննարկվել են մասնավոր հատվածի հետ ԱԶԲ իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղություններն ու մեխանիզմները: Այդ համատեքստում ընդգծվել է պետություն-մասնավոր համագործակցության, կապիտալի շուկայի զարգացման, ինչպես նաև կանաչ տնտեսության ուղղությամբ ԱԶԲ փորձագիտական ներուժի կիրառման կարևորությունը:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն