Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Մեր ինչին է պետք «հինգերորդ շարասյունը», երբ մեր «առաջին շարասյունը» սպասարկում է հենց այդ քաղաքականությունը»

Մայիս 14,2024 20:25

«Իշխանությունները շատ են խոսում այս կամ այն քաղաքական ուժի մասին՝ նրանց բնութագրելով որպես «հինգերորդ շարասյուն»։ Մեզ ինչի է պետք «հինգերորդ շարասյունը»։ Մեր «առաջին շարասյունը»` պետությունն ու օրվա վարչակազմը, սպասարկում է հենց այդ քաղաքականությունը` մերժելով, արդարացնելով նախ եւ առաջ Թուրքիային։

Բայց եւ Ադրբեջանի հանդեպ հստակ ձեւակերպումներով հանդես չի գալիս։ Ադրբեջանը մեր տարածաշրջանում երկրորդ ցեղասպան պետությունն է։ Հրավիրել պատասխանատվության, հատուկ միջոցառումներ անցկացնել, որոնցով միջազգային հանրության ուշադրությունը կդարձվի դրան։ Այն քայլերը չձեռնարկել, որով դատական ատյաններում պատասխանատվության կկանչեն  Արցախում ցեղասպանությունն իրականացրած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, Հայաստանի օրվա իշխանությունը չի նախատեսում։ Հակառակը, արդարացնում է Թուրքիային»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031