«Ինչքան շատ կոշտ, բիրտ մեթոդներ կիրառեք, այնքան ավելի շատ մարդ է մասնակցելու անհնազանդության ցույցերին։ Ոչ մեկ ձեզանից չի վախենում, ոչ մեկ նահանջելու տեղ չունի։ Մեր մտքի ծայրով էլ չենք անցկացնում, որ էս ակցիաները կարող են դադարել։ Պիտի դադարեն ձեր ապօրինի գործողությունները, որ դուք հասկանաք, որ մենք ընդամենը ուզում ենք պատիվ ու հայրենիք»,-այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։
Նա ամփոփելով այսօրվա ցույցերն, թվարկեց, թե որ փողոցներն են փակվել։ Նաեւ նշեց, որ 63 քաղաքացի է բերման ենթարկվել, այդ թվում՝ անչափահասներ։ Դանիելյանն ասաց, որ նրանց բոլորին ցուցաբերվել է փաստաբանական աջակցություն, ու բոլորն այս պահին ազատության մեջ են։
Դանիելյանն նշեց, որ կարմիրբերետավորների անհամաչափ ուժի կիրառման հետեւանքով քաղաքացի Կարեն Գեւորգյանը ստացել է ոտքի կոտրվածք։ Ըստ Դանիելյանի, կարելի է ենթադրել, որ իշխանությունը վախեցած է, քանի որ ուժայինների միջոցով նման գործողությունների է դիմում։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ