Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր բոլորը պետք է մի կողմ դնեն կուսակցություն հասկացությունը, մտածեն ազգի անկախության, անվտանգության մասին». Գագիկ Ծառուկյան

Մայիս 14,2024 19:55

«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց արցախցի երիտասարդների հարցերին:

«Բոլորս շատ ծանր ենք տարել Արցախի հետ կապված իրադարձությունները, ես միշտ ասել եմ, որ որեւէ մարդ չկա, որ արցախցիներին վատ վերաբերվի, բոլորին մենք որպես քույրեր ու եղբայրներ՝ գրկաբաց ենք ընդունել: Իսկ ով լավ չի ընդունել, հայ չէ եւ մարդ չէ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ Արցախի կորուստը բոլորինն է, բոլորն էլ ծանր են տարել այն, բայց հուսահատվել, կոտրվել պետք չէ:

Նրա խոսքով. «Չկա մի ուժ, մի կուսակցություն, որ  այժմ կարողանա մեր երկիրն այս վիճակից հանել կամ որոշում կայացնել: Նախ մեր ժողովրդի միջից պետք է վերանան ատելությունն ու թշնամանքը…Այսօր բոլորը պետք է մի կողմն դնեն կուսակցություն հասկացությունը, մտածեն ազգի անկախության, անվտանգության մասին: Պետք է մտածենք՝ ինչպես այս իրավիճակից դուրս գանք, մեր առաջվա հզորությունն ու հարգանքը վերականգնենք»:

Հանդիպման ժամանակ ի թիվս այլնի՝ անդրադարձ եղավ նաեւ Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելուն: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դա իր երազանքն է եղել. «Արձանը պատրաստ է, մյուս տարվա վերջին բացումը կանենք ու ամբողջ աշխարհին կհրավիրենք: Տա Աստված, որ Աստված մեզանից երես չթեքի, մեզ այս վիճակից հանի, մեր ժողովրդին ժպիտ ու հաջողություն պարգեւի»:

Հանդիպման ավարտին երիտասարդները Արցախի պատկերով շապիկ նվիրեցին Գագիկ Ծառուկյանին: Այն չափերով փոքր էր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031