Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյան. ՀՀ իշխանությունները ուզում են մեզ համոզել, որ պետությունը, որտեղ մեր երկիրը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», որտեղ չորս ամսում երեսուն վարժանք ու զորավարժություն է անցկացվում, որտեղ բռնապետ ղեկավարը մեկ ելույթում առնվազն 9 անգամ մեզ կոչում է «թշնամի»` խաղաղության է ձգտում

Մայիս 14,2024 19:33

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

Սա Ադրբեջանում պետական ֆինանսավորմամբ ու պետության կողմից ստեղծված կայք է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այդ հրահանգը Ալիևը տվել 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, այն բանից հետո, երբ Փաշինյանը Արցախն ու Հայաստանը Իրանին ու Վրաստանին կապող ուղիները ճանաչեց (այսպես կոչված՝ անկլավները) որպես Ադրբեջանի մաս։ Ի պատասխան Ադրբեջանի ղեկավարը ավելի ոգևորվեց ու սկսեց հարցականի տակ դնել մեր պետության գոյության իրավունքը։ Մի քանի օր առաջ էլ Բաքվում ներկայացրել են «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» հարթակը։

Այսքանից հետո, երբ ՀՀ իշխանությունները խոսում են խաղաղությունից, նրանք ուղղակի հեգնում են մեր ինտելեկտը կամ մեզ տգետի տեղ են դնում։

Նրանք ուզում են մեզ համոզել, որ պետությունը, որտեղ մեր երկիրը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», որտեղ չորս ամսում երեսուն վարժանք ու զորավարժություն է անցկացվում, որտեղ բռնապետ ղեկավարը մեկ ելույթում առնվազն 9 անգամ մեզ կոչում է «թշնամի»,  «ատելի թշնամի»,  «բարբարոս թշնամի» տերմիններով, խաղաղության է ձգտում․․․

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031